23:31  ,  2 մայիսի, 2018

ՉԼ. «Ռոմա» - «Լիվերպուլ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլը» Իտալիայի մայրաքաղաքում մրցում է «Ռոմայի» հետ: Առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով հաղթում է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը (տեսանյութ):

9-րդ րոպեին «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո:

15-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները, սակայն մինչեւ ընդմիջում հյուրերը վերականգնեցին երկու գնդակի առավելությունը հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի գոլի շնորհիվ:

Ընդմիջում է:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» Անգլիայում հաղթել է 5:2 հաշվով:

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Մադրիդի «Ռեալը», որը դուրս է թողել Մյունխենի «Բավարիային» (2:1, 2:2):

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռոմա» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:2 (առաջին խաղակես)

Ջեյմս Միլներ, 15, ինքնագոլ – Սադիո Մանե, 9, Ժորժինյո Վեյնալդում, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում