22:25  ,  2 մայիսի, 2018

Վանես Մարտիրոսյան. Ես Գոլովկինից չեմ վախենում

Գոլովկինի մրցակիցներից շատերը պարտվել են, քանի որ վախեցել են, ասել է ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը՝ խոսելով  WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Գենադի Գոլովկինի հետ առաջիկա մենամարտի մասին:

«Ես չեմ պատրաստվում ռինգ դուրս գալ վախեցած: Ես Գոլովկինից չեմ վախենում: Պատրաստվում են անել իմ գործը եւ հաճույք ստանալ: Ես երբեք չեմ հրաժարվում մենամարտերից: Բոլորը կտեսնեն իմ լավագույն վարկածը»,- Վանես Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ 36-ամյա Գոլովկինի եւ 31-ամյա Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար նստարան:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում