Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի Մադրիդի «Աթլետիկոյին»:
Bet365 բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում իսպանական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.72 գործակցով: Անգլիական ակումբի հաղթանակն ունի 5.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.79:
Մայիսի 3-ին Մադրիդում անցկացվելիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:05-ին: Գլխավոր մրցավարն է իտալացի Ջանլուկա Ռոկին:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, թեեւ «Աթլետիկոն» 10-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում