11:14  ,  2 մայիսի, 2018

«Ռեալ» - «Բավարիա». Մարզիչների կարծիքները

Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Զինեդին Զիդան («Ռեալ»). «Սա խելահեղ հանդիպում էր, եւ հիանալի ստացվեց երկրպագուների համար: Պետք է շնորհավորել «Բավարիային» հրաշալի խաղի համար: «Ռեալը» վատ սկսեց հանդիպումը եւ գոլ բաց թողեց: Երկրորդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք եւ խփեցինք երկրորդ գոլը: Ֆուտբոլում ստիպված լինում ես տանջվել՝ հատկապես, երբ խոսքը Չեմպիոնների լիգայի մասին է: Մենք գիտենք, որ առանց դրա հնարավոր չէ հասնել եզրափակիչ:

Պետք է առանձնացնել Կեյլոր Նավասին: Բարդ խաղում նա կատարեց մի շարք սեյվեր: Նավասը մի քանի անգամ փրկեց մեզ: Մենք դեռ ոչինչ չենք հաղթել, պարզապես դուրս ենք եկել եզրափակիչ: Կփորձենք պաշտպանել մեր տիտղոսը»:

Յուպ Հայնկես («Բավարիա»). «Ես ու իմ թիմը հիասթափված ենք, որ դուրս չեկանք եզրափակիչ: Մենք արժանի էինք եզրափակիչի: Եթե նայենք այս դիմակայության 2 խաղերին, ապա «Բավարիան» ավելի լավն էր: Մենք ի զորու էինք անցնել «Ռեալին»: Այս խաղում 2 թիմերն էլ լավ հանդես եկան, սա համաշխարհային կարգի գեղեցիկ ֆուտբոլ էր: «Ռեալը» պետք է հրաշալի խաղի համար շնորհակալություն հայտնի Կեյլոր Նավասին, որը վերջնամասում մի քանի անգամ փրկեց թիմին:

Սա իմ վերջին խաղն էր Չեմպիոնների լիգայում, եւ դա հրաշալի է: Չեմ կարծում եմ, որ շատ են 72-ամյա ծերուկները, որոնք ստիպված են լինում ընդունել այսպիսի որոշումներ»,- փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, եւ «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ նվաճել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր: Առաջին խաղում Արքայական ակումբը «Բավարիային» հաղթել էր 2:1 հաշվով:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում