21:44  ,  1 մայիսի, 2018

ՉԼ. «Ռեալի» եւ «Բավարիայի» մեկնարկային կազմերը

Հայտնի են Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում:

«Ռեալ». Նավաս, Ռամոս, Վարան, Մարսելո, Կովաչիչ, Կրոս, Մոդրիչ, Լուկաս Վասկես, Ասենսիո, Ռոնալդու, Բենզեմա:

«Բավարիա». Ուլրայխ, Զյուլե, Հումելս, Ալաբա, Խամես Ռոդրիգես, Տոլիսո, Կիմիխ, Տիագո, Ռիբերի, Մյուլեր, Լեւանդովսկի:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Գլխավոր մրցավարն է թուրք Ջունեյթ Չակիրը:  

Մյունխենում տեղի ունեցած առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ռեալը»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալը» հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», իսկ «Բավարիան» ուժեղ էր գտնվել իսպանական «Սեւիլիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում