19:06  ,  30 ապրիլի, 2018

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը մնացել է նույն տեղում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մնացել է 12–րդ տեղում՝ 2764 գործակցով (անցած ամիսը 2767 էր): Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը 2015թ. հոկտեմբերից հետո առաջին անգամ լավագույն տասնյակից դուրս էր մնացել այս տարվա մարտի արդյունքներով՝ Բեռլինում անցկացված աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ունեցած ձախողումից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում