09:15  ,  1 մայիսի, 2018

«Ռեալ» - «Բավարիա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Մյունխենի «Բավարիային», որին առաջին մրցավեճում հաղթել է 2:1 հաշվով:

Bet365 բուքմեյքերական գրասենյակն Արքայական ակումբի հաղթանակը գնահատում է 2.10 գործակցով, Գերմանիայի չեմպիոնինը՝ 3.25, իսկ ոչ ոքին՝ 4.09:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Գլխավոր մրցավարն է թուրք Ջունեյթ Չակիրը:  

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալը» հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», իսկ «Բավարիան» ուժեղ էր գտնվել իսպանական «Սեւիլիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում