13:18  ,  30 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի պատասխան խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի մրցավարներին:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» միջեւ մայիսի 1-ին անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել թուրք Ջունեյթ Չակիրը:  

Մայիսի 2-ին կայանալիք «Ռոմա» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարները՝ Դամիր Սկոմինայի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալն» արտագնա հաղթանակ է տարել 2:1 հաշվով, իսկ «Լիվերպուլը» տանը հաղթել է 5:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում