14:01  ,  30 ապրիլի, 2018

Նադալը Բարսելոնայի մրցաշարում հաղթանակը տոնել է լողավազանում

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կարիերայում 11-րդ անգամ Բարսելոնայում անցկացվող ATP 500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո հաղթանակը տոնել է լողավազանում:

Հիշեցնենք, որ եզրափակիչում իսպանացի թենիսիստը 6:2, 6:1 հաշվով հաղթել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին:

31-ամյա Նադալը 77-րդ տիտղոսն էր նվաճել կարիերայում եւ երկրորդն՝ այս մրցաշրջանում: Նախորդ շաբաթ նա հաղթել էր նաեւ Մոնտե Կարլոյում անցկացված «Մասթերս» շարքի մրցաշարում, որում եւս նվաճել էր 11-րդ տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում