00:54  ,  30 ապրիլի, 2018

Կավանիի դուբլը ՊՍԺ-ին փրկեց պարտությունից

Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված Փարիզի ՊՍԺ-ն «Լիգա-1»-ի 35-րդ տուրում տնային ոչ ոքի խաղաց «Գենգամի» հետ՝ 2:2 (տեսանյութ): 

Մինչեւ 75-րդ րոպեն հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով, սակայն փարիզյան ակումբը պարտությունից փրկվեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի դուբլի շնորհիվ:

91 միավոր հավաքած ՊՍԺ-ն 19 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Լիոնի» նկատմամբ: Երրորդ տեղում ընթացող «Մոնակոն» հետ է 20 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 35-րդ տուր

ՊՍԺ - «Գենգամ»՝ 2:2

Էդինսոն Կավանի, 75 (11մ), 82 – Լյուդովիկ Բլաս, 45, Ջիմի Բրիան, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով