20:30  ,  29 ապրիլի, 2018

Ռաֆայել Նադալը՝ Բարսելոնայի մրցաշարի 11-ակի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կարիերայում 11-րդ անգամ նվաճեց Բարսելոնայում անցկացվող ATP 500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 3 գեյմ տվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ 6:2, 6:1: Մրցախաղը տեւեց 1 ժամ 18 րոպե:

31-ամյա Նադալը 77-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ երկրորդն՝ այս մրցաշրջանում: Նախորդ շաբաթ նա հաղթել էր նաեւ Մոնտե Կարլոյում անցկացված «Մասթերս» շարքի մրցաշարում, որում եւս նվաճել էր 11-րդ տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս