13:04  ,  29 ապրիլի, 2018

Վանես Մարտիրոսյանը ծանր է Գենադի Գոլովկինից (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինը եւ ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը կշռվել են մենամարտից մեկ շաբաթ առաջ, հայտնում է Boxingscene-ը

31-ամյա Մարտիրոսյանի քաշը եղել է 75,7 կգ, իսկ 36-ամյա Գոլովկինինը՝ 73,9: Այս քաշային կարգում բռնցքամարտիկների քաշը պետք է չգերազանցի 76,2 կգ-ն:

Հիշեցնենք, որ Գենադի Գոլովկինի եւ Վանես Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար նստարան:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս