16:15  ,  29 ապրիլի, 2018

Վանես Մարտիրոսյանի մարզումը՝ զուռնա-դհոլի ներքո

Ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը շարունակում է պատրաստվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ մենամարտին:

ԱՄՆ-ում 31-ամյա Մարտիրոսյանը հերթական մարզումն անցել է զուռնա-դհոլի ներքո:

Հիշեցնենք, որ 36-ամյա Գոլովկինի եւ Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար նստարան:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս