Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (47-6-0, 30 նոկաուտ) Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի (29-3, 14 նոկաուտ) հետ World Boxing Organisation International-ի թափուր տիտղոսի համար:
Հայ բռնցքամարտիկը 12-ռաունդանոց մենամարտում հաղթանակ տարավ երեք մրցավարներից երկուսի դրական որոշման շնորհիվ` 113:114, 116:111, 116:111:
Այս վարկանիշային մենամարտում գրանցած հաղթանակի շնորհիվ Արթուր Աբրահամաը առաջիկայում կկարողանա մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում