19:19  ,  28 ապրիլի, 2018

Բունդեսլիգա. «Բավարիայի» հաղթանակն ու օրվա արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Բավարիան» ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով  (տեսանյութ): «Շալկեն» ոչ ոքի խաղաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ՝ 1:1:

Չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 81 միավորով: «Շալկեն» 57 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած Դորտմունդի «Բորուսիայից»:

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 4:1

Նիկլաս Դորշ, 43, Սանդրո Վագներ, 76, Ռաֆինյա, 87, Նիկլաս Զյուլե, 90 – Սեբաստիեն Ալեր, 78

«Ֆրայբուրգ» - «Քյոլն»՝ 3:2

Նիլս Պետերսեն, 14, 52, Լուկաս Հոլեր, 90+3 – Լեոնարդո Բիտենկորտ, 82, 87

Չիրացրած 11՝ Կրիստիան Գյունտեր («Ֆրայբուրգ»), 23

«Հերտա» - «Աուգսբուրգ»՝ 2:2

Վեդադ Իբիշեւիչ, 84, 11մ, Դեյվի Զելկե, 87 - Միխայել Գրեգորիչ, 32, Սերխիո Կորդովա, 61

«Շալկե» - «Բորուսիա Մ.»՝ 1:1

Դանիել Կալիջիուրի, 45+3, 11մ – Ռաֆայել, 32

Հեռացում՝ Նաբիլ Բենտալեսբ («Շալկե»), 12

«Վոլֆսբուրգ» - «Համբուրգ»՝ 1:2

Յոսիպ Բրեկալո, 78 - Բոբի Վուդ, 43, 11մ, Լյուիս Հոլտբի, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով