11:02  ,  28 ապրիլի, 2018

Արթուր Աբրահամ - Պատրիկ Նիլսեն. Բուքմեյքերների կարծիքը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում մենամարտ կանցկացնի դանիացի Պատրիկ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) հետ World Boxing Organisation International-ի թափուր տիտղոսի համար

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հայ բռնցքամարտիկին: Արթուր Աբրահամի հաղթանակի հավանականությունը ստացել է 1.08 գործակից, Նիլսենի հաղթանակինը՝ 7.50, ոչ ոքին՝ 29.00:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն Օֆենբուրգում կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում