22:26  ,  27 ապրիլի, 2018

Գվարդիոլա. Շատ բան եմ սովորել Ինյեստայից

Շատ բան եմ սովորել Ինյեստայից, շատ շնորհակալ եմ նրան, ասել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան՝ անդրադառնալով իսպանացի կիսապաշտպանի հայտարարությանը կատալոնական ակումբից հեռանալու մասին:

«Կատալոնական թիմի նախորդ 15 տարվա պատմությունը այսպիսինը չէր լինի առանց Ինյեստայի: Ես պետք է երախտապարտ լինեմ նրան: Ինյեստան օգնեց ինձ ավելի լավ հասկանալ ֆուտբոլը՝ միայն նրա խաղին հետեւելով: Նրան լավագույնն եմ մաղթում ապագայում: Հույս ունեմ, որ կարիերան ավարտելուց հետո Ինյեստան կվերադառնա «Բարսելոնա» եւ պատանի ֆուտբոլիստներին կփոխանցի փորձը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ինյեստան հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայից» հեռանալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում