17:44  ,  27 ապրիլի, 2018

Մաքս Ֆերստապենը վթարի է ենթարկվել Բաքվում

«Ռեդ Բուլի» հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը վթարի է ենթարկվել Ֆորմուլա-1-ի Ադրբեջանի Մեծ մրցանակի որակավորման առաջին փուլի ժամանակ։

Արգելակման ժամանակ Ֆերստապենը կորցրել է կառավարումը եւ բախվել մրցուղու գովազդային վահանակներին: Նա չի տուժել:

Ադրբեջանի Մեծ մրցանակն անցկացվելու է ապրիլի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում