17:14  ,  27 ապրիլի, 2018

Ռուսները սխալ հիմն են միացրել ԱՄՆ-ի օրհներգի ժամանակ

Սկանդալային միջադեպ է գրանցվել Չելյաբինսկում ու Մագնիտոգորսկում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի մինչեւ 18 տարեկանների առաջնության խաղում:

Ռուսաստան – ԱՄՆ հանդիպումից առաջ մրցաշարի կազմակերպիչներն ամերիկյան հիմնի փոխարեն միացրել են ԱՄՆ-ի ու Սլովակիայի օրհներգները միասին:

Այդ խաղում ԱՄՆ-ի թիմն առավելության է հասել 5:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում