14:10  ,  27 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա. Սալահը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում 25-ամյա Սալահը հավաքել է ձայների 92 տոկոսը եւ առաջ անցել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյից, որը հավաքել է 8 տոկոս ձայն:  

Հիշեցնենք, որ Սալահի դուբլի ու 2 գոլային փոխանցումների օգնությամբ «Լիվերպուլը» տանը 5:2 հաշվով հաղթել էր իտալական «Ռոմային», իսկ Մարսելոյի գոլը «Ռեալին» օգնել էր արտագնա հաղթանակ տանել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում