10:22  ,  27 ապրիլի, 2018

NBA. Օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/8 եզրափակիչի 6-րդ խաղում «Միլուոկին» տանը 97:86 հաշվով հաղթել է «Բոստոնին»: Շարքի հաշիվը դարձավ 3:3:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Միլուոկիի» խաղացող Յանիս Ադետոկումբոն, որը վաստակել է 31 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի արգելքն արդեն հաղթահարել են «Նյու Օրլեանը», «Գոլդեն Սթեյտը», «Ֆիլադելֆիան» ու «Հյուսթոնը»:

NBA, 1/8 եզրափակիչ, 6-րդ խաղեր

«Միլուոկի»«Բոստոն»՝ 97:86 (22:24, 26:15, 26:26, 23:21)

Շարքի հաշիվը՝ 3:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում