00:56  ,  27 ապրիլի, 2018

ԵԼ. «Արսենալը» թվային առավելությամբ էլ չհաղթեց «Աթլետիկոյին», «Մարսելը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ բավարավեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1 (տեսանյութ):

61-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրի փոխանցումից հետո սլովենացի Յան Օբլակի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը: 82-րդ րոպեին «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը:

Հյուրերը 10-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց խորվաթ պաշտպան Շիմե Վրսալկոն:

Ֆրանսիական «Մարսելը» տանը մրցեց ավստրիական «Զալցբուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-ին:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ առաջին հանդիպում

«Արսենալ» - «Աթլետիկո»՝ 1:1

Ալեքսանդր Լյակազեթ, 61 – Անտուան Գրիզման, 82

Հեռացում՝ Շիմե Վրսալկո («Աթլետիկո»), 10, երկրորդ դեղին քարտ

«Մարսել» - «Զալցբուրգ»՝ 2:0

Ֆլորիան Տովեն, 15, Քլինթոն Նջիե, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով