23:40  ,  26 ապրիլի, 2018

Իսկոն եւս չի օգնի «Ռեալին» «Բավարիայի» դեմ պատասխան խաղում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն չի կարողանա մասնակցել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը, հաղորդում է Marca-ն: Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդաը առաջին հանդիպումից հետո խոստովանել է, որ Իսկոն ընդմիջմանը փոխարինվել է ուսի վնասվածքի պատճառով: Իսպանացի ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» դեմ պատասխան խաղը բաց կթողնի նաեւ «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը, որը եւս վնասվածք էր ստացել:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Մյունխենում հաղթել է 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումը Մադրիդում մայիսի 1-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում