22:24  ,  26 ապրիլի, 2018

Բարսելոնա. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանի երկրորդ ռակետ, համաշխարհային դասակարգման 37-րդ համար Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ թենիսի Բարսելոնայի ATP 500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Այս մրցաշարում 16-րդ համարը ստացած 21-ամյա մոսկվացի մարզիկը պարտվել է մրցաշարի չորրորդ ռակետ, բելգիացի Դավիդ Գոֆենին՝ 6:2, 6:7 (2:7), 0:6: Պայքարը տեւել է 2 ժամ:

Դավիդ Գոֆենը քառորդ եզրափակիչում կմրցի մրցաշարի 8-րդ համար, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում