Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Tuttosport-ը: Իտալական ակումբը կփորձի վարձակալությամբ ձեռք բերել իր նախկին խաղացողին:
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան 2016 թվականին է «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 105 միլիոն եվրոյով:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Պոլ Պոգբան լարված հարաբերություններ ունի անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ խաղային պրակտիկայի որոշակի պակաս ունի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում