19:41  ,  26 ապրիլի, 2018

«Ռեալի» խաղացողը բաց կթողնի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը վնասվածք է ստացել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում եւ չի կարողանա օգնել ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին պատասխան խաղում: 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստը բաց կթողնի մինչեւ երեք շաբաթ, հաղորդում է իսպանական Marca-ն:

Հիշեցնենք, որ Մյունխենում Արքայական ակումբը կամային հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս