18:40  ,  26 ապրիլի, 2018

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը վաճառվում է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մտադիր է վաճառել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը: Այն գնելու ցանկություն ունի պակիստանյան ծագումով գործարար Շահիդ Խանը, որին են պատկանում ամերիկյան ֆուտբոլի Ազգային ֆուտբոլային լիգայի «Ջեքսոնվիլ» ակումբը եւ անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Ֆուլհեմը»:

Գործարքի գումարը գնահատվում է կես միլիարդ ֆունտ ստերլինգ: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է, որ ստադիոնը գնելու վերաբերյալ առաջարկ կա, հաղորդում է standard.co.uk-ը:

Սպասվում է, որ Անգլիայի ազգային հավաքականը «Ուեմբլիի» վաճառքից հետո ավելի շատ հանդիպումներ կանցկացնի երկրի այլ քաղաքներում:

Հին «Ուեմբլի» ստադիոնի տեղում 2003-2007 թվականներին կառուցված նոր ստադիոնն ունի 90 հազար տեղ, շինարարության արժեքը եղել է 800 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս