18:05  ,  26 ապրիլի, 2018

Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի ԱԱ-2018-ին

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի հունիս-հուլիսին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Իբրահիմովիչը հրավեր չի ստանա Շվեդիայի ազգային հավաքականից:

«Ես զրուցել եմ Զլատանի հետ երեկ: Ասում էին, թե նա ցանկանում է վերադառնալ ազգային հավաքական, բայց դա այդպես չէ»,- հավաքականի գլխավոր մենեջեր Լարս Ռիխտի խոսքը մեջբերում է svenskfotboll.se-ն:

Ավելի վաղ Իբրահիմովիչը հայտարարել էր, որ աշխարհի առաջնությունն առանց իր մասնակցության չի լինի իսկական աշխարհի առաջնություն։ Իբրահիմովիչը կարիերան ազգային հավաքականում ավարտել է 2016թ. հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով