17:37  ,  26 ապրիլի, 2018

ԵԱ. Հայաստանը նվաճեց 2 մեդալ

Իտալիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը պարտվեց իտալացի մրցակցին, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ Ռուսաստանի ներկայացուցչին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

 Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հանդես էր գալիս Հայաստանի 10 մարզիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում