16:45  +04,  26 ապրիլի, 2018

Արթուր Աբրահամը հանդիպել է իր առաջիկա մրցակցին (ֆոտոշարք)

Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-6-0, 30 նոկաուտ) եւ դանիացի Պատրիկ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) միջեւ մենամարտին նվիրված մամուլի ասուլիս։

Բռնցքամարտիկները խոսել են առաջիկա մենամարտի մասին, ինչպես նաեւ տեղի է ունեցել հայացքների մենամարտ:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Պատրիկ Նիլսենի միջեւ մենամարտը կանցկացնի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում։

Հայ 38-ամյա բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին: Ինչ վերաբերում է Պատրիկ Նիլսենին, նա նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հոկտեմբերին՝ նոկաուտով պարտվելով բրիտանացի Ջոն Ռայդերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ