16:28  ,  26 ապրիլի, 2018

Ժերոմ Բոատենգն այս մրցաշրջանում չի օգնի «Բավարիային»

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգն այլեւս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում, գրում է Bild-ը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ազդրի վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որում փախարինվել էր 34-րդ րոպեին: Նշվում է, որ նա բաց կթողնի 4-6 շաբաթ:

Հարցականի տակ է նաեւ Ժերոմ Բոատենգի մասնակցությունն այս ամռանը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում