15:44  ,  26 ապրիլի, 2018

«Լիվերպուլը» «Ռեալին» հայտնել է, որ Սալահին չի վաճառի նույնիսկ 200 միլիոնով

Անգլիական «Լիվերպուլը» մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուգանի ժամանակ բաժանվել եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահից, որին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»:

Daily Mail-ի համաձայն՝ Արքայական ակումբը հերթական անգամ կապ է հաստատել «Լիվերպուլի» հետ, սակայն անգլիացիները նշել են, որ չեն պատրաստվում 25-ամյա ֆուտբոլիստին վաճառել նույնիսկ 200 միլիոն ֆունտ ստերլինգով: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լուրջ հույսեր է կապում Սալահի հետ, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 43 գոլ է խփել բոլոր մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում