14:10  ,  26 ապրիլի, 2018

«Բավարիա» - «Ռեալ». Մարզիչների կարծիքները

Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Յուպ Հայնկես («Բավարիա»). «2 գոլ նվիրեցինք «Ռեալին», սակայն մենք եւս ունեցանք շատ պահեր, որոնք չիրացրեցինք: Չկարողացանք խփել երկրորդ գոլը, իսկ Ռոբենի ու Բոատենգի կորուստը դարձավ մեծ խնդիր: Ընդմիջումից առաջ բաց թողեցինք հիմար գոլ, մրցակցի 2 գոլերն էլ նվեր էին: Մենք չենք հանձնվում, քանի որ առջեւում կա եւս մեկ 90 րոպե»:

Զինեդին Զիդան («Ռեալ»). «Շատ գոհ ենք արդյունքից՝ չնայած մեծ դժվարություններ ունեցանք խաղի սկզբնամասում: Դեռ ոչինչ որոշված չէ: «Սանտյագո Բերնաբեուում» «Բավարիայի» հաղթանակն ավելի քան հավանական է: «Բավարիայի» գոլը մեր մի քանի խաղացողների սխալի հետեւանք էր, այլ ոչ միայն Կեյլոր Նավասի: Երկրորդ խաղակեսում նա հիանալի տեսք ուներ: Մեզ համար բարդ էր խաղալ առանց գնդակի:

Իսկոյի վնասվածքից հետո Ասենսիոն հրաշալի մտավ խաղի մեջ: Ասենսիոյի խաղն անակնկալ էր: Նա ի զորու է տարբերություն ստեղծել դաշտում»,- փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 1-ին: «Ռեալը» դարձավ պատմության առաջին ակումբը, որը 6-րդ խաղում անընդմեջ հաղթում է «Բավարիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում