13:25  ,  26 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա. Սալահն ու Մարսելոն հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 2 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն ու Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն: Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ Սալահի դուբլի ու 2 գոլային փոխանցումների օգնությամբ «Լիվերպուլը» տանը 5:2 հաշվով հաղթել էր իտալական «Ռոմային», իսկ Մարսելոյի գոլը «Ռեալին» օգնել էր արտագնա հաղթանակ տանել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում