12:15  ,  26 ապրիլի, 2018

WBC-ն նոր գոտի է ստեղծել Վանես Մարտիրոսյան - Գենադի Գոլովկին մենամարտի համար (ֆոտո)

WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը ներկայացրել է նոր չեմպիոնական գոտին, որը ստեղծվել է ամերիկահայ Վանես Մարտիրոսյանի եւ ղազախ Գենադի Գոլովկինի միջեւ մենամարտի համար, գրում է Boxingscene-ը:

Նոր տիտղոսը նվիրված է WBC-ի հիմնադիր Ադոլֆո Մատեոսին:

Այսպիսով, մայիսի 5-ին կայանալիք մենամարտում կվիճարկվեն 36-ամյա Գոլովկինին պատկանող WBC, WBA, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնական գոտիները, ինչպես նաեւ WBC-ի նոր գոտին:

Հիշեցնենք, որ Գոլովկինի եւ Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար նստարան:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Ֆոտո՝ twitter.com/boxingscene

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս