11:27  ,  26 ապրիլի, 2018

NBA. «Հյուսթոնը» շարժվում է առաջ, անկասելի Լեբրոն Ջեյմսը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/8 եզրափակիչի 5-րդ խաղում փոխչեմպիոն «Քլիվլենդը» տանը 98:95 հաշվով հաղթել է «Ինդիանային» եւ առաջ անցել շարքում՝ 3:2:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 44 միավոր:

«Հյուսթոնը» չորրորդ հաղթանակն է տարել «Մինեսոտայի» նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի հաղթական նետումը վերջին վայրկյանին:

Ավելի վաղ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին նաեւ «Նյու Օրլեանը», «Գոլդեն Սթեյտը» եւ «Ֆիլադելֆիան»:

NBA, 1/8 եզրափակիչ, երկրորդ խաղեր

«Հյուսթոն»«Մինեսոտա»՝ 122:104 (25:26, 30:33, 30:15, 37:30)

Շարքի հաշիվը՝ 4:1

«Քլիվլենդ»«Ինդիանա»՝ 98:95 (23:25, 26:31, 32:17, 17:22)

Շարքի հաշիվը՝ 3:2

«Օկլահոմա»«Յուտա»՝ 107:99 (29:34, 12:22, 37:22, 29:21)

Շարքի հաշիվը՝ 3:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում