00:37  ,  26 ապրիլի, 2018

ՉԼ. «Ռեալի» կամային հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Մյունխենում կամային հաղթանակ տարավ Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» նկատմամբ՝ 2:1 (տեսանյութ):

Հաշիվը բացեցին դաշտի տերերը: 28-րդ րոպեին կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը:

44-րդ րոպեին Արքայական թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոն վերականգնեց հավասարությունը: Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը:

Առաջին խաղակեսում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ստիպված էր երկու փոփոխություն կատարել ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով: Հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենին փոխարինեց իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգին՝ գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեն:

Ընդմիջմանը իսպանացի կիսապաշտպան Իսկոյին փոխարինած իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո առաջ մղեց «Ռեալին»՝ հաղթանակ բերելով ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին:

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 1-ին:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Բավարիա Մյունխեն» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 1:2

Ջոշուա Կիմիխ, 28 – Մարսելո, 44, Մարկո Ասենսիո, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում