23:49  ,  25 ապրիլի, 2018

«Ռեալը» 200 միլիոն եվրո կառաջարկի Մբապեի համար

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 200 միլիոն եվրո կառաջարկի Փարիզի ՊՍԺ-ում վարձակալությամբ հանդես եկող Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի համար, հաղորդում է Don Balon-ը:

Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մոնակոյին»: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Մբապեի տրանսֆերը հաջողացնելու դեպքում, կհրաժարվի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու ցանկությունից:

19-ամյա Մբապեն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 40 հանդիպման, խփել է 21 գոլ, կատարել է 15 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում