23:33  ,  25 ապրիլի, 2018

ՉԼ. «Բավարիա» - «Ռեալ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն են անցկացնում Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»: Գերմանիայում ընթացող դիմակայության առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1 (տեսանյութ):

28-րդ րոպեին կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը:

44-րդ րոպեին Արքայական թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոն վերականգնեց հավասարությունը:

Առաջին խաղակեսում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ստիպված էր երկու փոփոխություն կատարել ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով: Հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենին փոխարինեց իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգին՝ գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեն:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Բավարիա Մյունխեն» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 1:1 (առաջին խաղակես)

Ջոշուա Կիմիխ, 28 – Մարսելո, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում