22:50  ,  25 ապրիլի, 2018

Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը բաց կթողնի ԱԱ-2018-ը

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը վնասվածքի պատճառով բաց կթողնի հունիս-հուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը:

24-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել եւ փոխարինվել էր իտալական «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման 18-րդ րոպեին: «Լիվերպուլը» հաղթել էր 5:2 հաշվով:

Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բուժզնման արդյունքում Օքսլեյդ-Չեմբերլենի մոտ ախտորոշվել է ծնկի կապանների վնասվածք: Նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Անգլիացի ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հստակ չեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով