22:15  ,  25 ապրիլի, 2018

Բարսելոնա. Կարեն Խաչանովը երրորդ շրջանում է

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Բարսելոնայի ATP 500 շարքի մրցաշարի երրորդ շրջան: 21-ամյա մոսկվացի թենիսիստը մրցել է արգենտինացի Լեոնարդո Մայերի հետ:

Մրցաշարում 16-րդ համարը ստացած Խաչանովը հաղթել է երկու սեթում՝ 6:4, 6:3: Պայքարը տեւել է 1 ժամ 34 րոպե: Համաշխարհային դասակարգման աղյուսակում 37-րդ տեղը զբաղեցնող Խաչանովը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի բելգիացի Դավիդ Գոֆենի հետ, որն այս մրցաշարում չորրորդ ռակետ է:

Բարսելոնայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում