20:44  ,  25 ապրիլի, 2018

Դի Ֆրանչեսկո. «Ռոմային» հրաշքներ հարկավոր չեն

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն հավատում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում իր ղեկավարած թիմը կկարողանա հաղթահարել «Լիվերպուլի» արգելքը: Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում հռոմեացիները պարտվել են 2:5 հաշվով:

«Հարկավոր չեն հրաշքներ «Ռոմային»: Պարզապես պետք է հավատանք մեզ, ինչպես «Բարսելոնայի» դեմ խաղում էր: Հարկավոր է նաև երկրպագուներից համապատասխան աջակցություն ստանալ: Ես եմ պատասխանատու արդյունքի համար, բայց մենք դեռ կիսաեզրափակիչում ենք:

Վերջին 30 տարում սա «Ռոմայի» առաջին կիսաեզրափակիչն է: Սովոր չենք այս մրցաշարին, բայց պայքարը դեռ ավարտված չէ: Ովքեր չեն հավատում «Ռոմայի» քամբեքին, թող տանը մնան»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Ռոման» առաջին խաղում 1:4 հաշվով պարտվել էր  «Բարսելոնային», սակայն երկրորդում առավելության էր հասել` 3:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում