20:19  ,  25 ապրիլի, 2018

Տուխելը ցանկանում է ՊՍԺ հրավիրել 3 ֆուտբոլիստների Բունդեսլիգայից

Թոմաս Տուխելը, ով ֆրանսիական մամուլի տեղեկությամբ դառնալու է «Պարի Սեն Ժերմենի» հաջորդ գլխավոր մարզիչը, կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց ցանկանում է հրավիրել փարիզյան ակումբ, հաղորդում է Le Parisien-ը:

Գերմանացի մասնագետը մտադիր է ֆրանսիական թիմում ամրապնդել ձախ պաշտպանի, կենտրոնական պաշտպանի ու կենտրոնական կիսապաշտպանի դիրքերը:

Ձախ պաշտպանի դիրքի համար Տուխելն առաջարկում է ձեռք բերել «Աուգսբուրգը» ներկայացնող Ֆիլիպ Մաքսին, որի տրանսֆերը գնահատվում է 20-25 միլիոն եվրո:

Կենտրոնական պաշտպանի դիրքում նախընտրելի տարբերակը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող Օմեր Տոպրակն է:

ՊՍԺ-ում նոր կիսապաշտպանի հիմնական թեկնածու է համարվում «Շալկեի» ֆուտբոլիստ Մաքս Մայերը: Գերմանացու պայմանագրի ժամկետն ամռանը լրանալու է, և նա ստանալու է ազատ խաղացողի կարգավիճակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում