14:17  ,  25 ապրիլի, 2018

«Արսենալ» - «Աթլետիկո» խաղի մրցավարները

Լոնդոնի «Արսենալի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները։ 

Լոնդոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, որին եզրերում կօգնեն Նիկոլյա Դանոն ու Սիրիլ Գրինգորը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Ապրիլի 26-ին անցկացվելիք խաղը կմեկնարկեի Երեւանի ժամանակով 23:05-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Աթլետիկոյի» դեմ խաղին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ծնկի վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որը կայացել էր ապրիլի 5-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով