09:09  ,  26 ապրիլի, 2018

Եվրոպայի լիգա. Մեկնարկում է կիսաեզրափակիչը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 26-ին կանցկացվեն կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները:

Լոնդոնի «Արսենալը» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին», իսկ ավստրիական «Զալցբուրգը» կհյուրընկալվի ֆրանսիական «Մարսելին»:

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:05-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Աթլետիկոյի» դեմ խաղին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ծնկի վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որը կայացել էր ապրիլի 5-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով