16:11  ,  25 ապրիլի, 2018

Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է «Ռեալում» տեսնել Ռոնալդու-Նեյմար-Սալահ հարձակողական եռյակին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծն այս մրցաշրջանի վերջում:

Diario Gol-ի համաձայն՝ Արքայական ակումբը փորձելու է ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին ու ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի ռմբարկու Նեյմարին: Ըստ Պերեսի՝ Նեյմարն ու Սալահը հրաշալի հարձակողական եռյակ կկազմեն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ռեալի» նախագահը պատրաստ է մոտ 600 միլիոն եվրո ներդնել ամառային տրանսֆերների համար:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 43 գոլ է խփել բոլոր մրցաշարերում, իսկ ոտնաթաթի վնասվածքից վերականգնվող Նեյմարը Ֆրանսիայի այս առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում եւ դարձել 20 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում