15:15  ,  25 ապրիլի, 2018

«Ռոստովի» երկրպագուները Խորեն Բայրամյանին ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

«Ռոստովի» ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ռուսական ակումբի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Նախորդ տուրում «Ռոստովը» 1:1 հաշվով էր ավարտել Կազանի «Ռուբինի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ 26-ամյա Բայրամյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 74 րոպե: Championat.com կայքի վարկածով նա ընդգրկվել է նաեւ Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Խորեն Բայրամյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Նախորդ տուրում նա գրավել էր «ԲՄԱ-Խաբարովսկի» դարպասը՝ խփելով առաջին գոլըՌուսաստանի Պրեմյեր լիգայում, որում անցկացրել է 58 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում