14:40  ,  25 ապրիլի, 2018

Ջերարդ. Այս պահին Սալահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար ավագ Ստիվեն Ջերարդը գովեստի խոսքեր է ասել Մոհամեդ Սալահի հասցեին: Եգիպտացի հարձակվողի դուբլի ու 2 գոլային փոխանցումների օգնությամբ «Լիվերպուլը» նախօրեին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում 5:2 հաշվով հաղթել էր իտալական «Ռոմային»:

«Սալահը լավագույն խաղն է ցուցադրում կարիերայում: Բարդ է նրան համեմատել Մեսիի ու Ռոնալդուի հետ, որոնք վաղուց կանոնավոր կերպով գերիշխում են համաշխարհային ֆուտբոլում: Սակայն այս պահին Սալահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ես չեմ կասկածում դրանում»,- Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 43 գոլ է խփել բոլոր մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում