13:01  ,  25 ապրիլի, 2018

Հայաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի Մալթայի ու Մոլդովայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա ընկերական հանդիպումները կանցկացնի Ավստրիայում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Մայիսի 29-ին հայկական թիմի մրցակիցը կլինի Մալթայի հավաքականը, իսկ հունիսի 4-ին՝ Մոլդովան:

Դրանք կլինեն Հայաստանի հավաքականի մեկնարկային խաղերը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Վարդանի Մինասյանի նշանակումից հետո:

Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է մարտ ամսին՝ Երեւանում գոլազուրկ ոչ ոքի խաղալով Էստոնիայի հետ եւ պարտվելով Լիտվային (0:1): Հայաստանի թիմը պատրաստվում է Ազգերի լիգային, որի խմբային փուլում մրցելու է Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում