15:45  ,  25 ապրիլի, 2018

Զիդանի հեռացման դեպքում Պոչետինոն «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուն է

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դիտարկում է Մադրիդի «Ռեալի» առաջարկը, գրում է Yahoo Sports-ը:

Այս մրցաշրջանի վերջում Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է հեռացնել Զինեդին Զիդանին, որին փոխարինելու գլխավոր թեկնածուն Պոչետինոն է: Չի բացառվում, որ ֆրանսիացի մասնագետը «Ռեալից» հեռացվի նույնիսկ Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում:

Մաուրիսիո Պոչետինոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը, իսկ «Տոտենհեմը» ցանկանում է երկարաձգել այն: Արգենտինացի 46-ամյա մասնագետը 2014-ից է գլխավորում լոնդոնյան ակումբը: Մինչեւ այդ նա աշխատել է նաեւ իսպանական «Էսպանյոլում» ու անգլիական «Սաութհեմփթոնում»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում